211652_close_icon
views-count694 դիտում article-date 10:31 10-09-2022

Ի՞նչ սպասել Մեծ Բրիտանիայից Լիզ Թրասի օրոք․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Բրյուսելում լավատես չեն, թե Լիզ Թրասի կառավարման շրջանում կվերագործարկվեն ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները, թեեւ մեծ հույսեր են ունեցել, երբ նա ստանձնել էր ԱԳ նախարարի պաշտոնը։ Բրյուսելի եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբանները պնդում են, որ Թրասը «մարմնավորում է Ջոնսոնի դարաշրջանի շարունակականությունը», որը «խոր ճեղքվածք» է թողել ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերություններում։

Ի տարբերություն ԵՄ-ի, հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանվում է Միացյալ Նահանգների հետ։ Թրասն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ պայմանավորվել է ամրապնդել համագործակցությունը երկու երկրների միջեւ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։

Ինչպես հայտնել են բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակից, նրանք համաձայնել են ամրապնդել այդ կապերը՝ ընդլայնելով ուժեղ պաշտպանական դաշինքը ՆԱՏՕ-ի եւ AUKUS-ի միջոցով: Միաժամանակ երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու Ռուսաստանի պարտությունն Ուկրաինայում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր