211652_close_icon
views-count1979 դիտում article-date 19:07 09-09-2022

Հաջողություն եմ մաղթում Հայկ Մարությանին, ներկայացում դնելը շատ բարդ գործ է․ Ալեն Սիմոնյան

Tert.am-ը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր մոնո ներկայացմանը, որը կոչվում է «Քաղաքապետը»,  ասաց, որ հաջողություն է մաղթում Հայկ Մարությանին։

Հարցին՝ հնարավոր է ինքը նույնպես գնա այդ ներկայացմանը և մտավախություն չունի արդյոք, որ ներկայացման ժամանակ որոշ տեղեկություններ կգաղտնազերծվեն Մարությանի կողմից, Սիմոնյանը պատասխանեց․

 «Չեմ կարծում, որ կգնամ, մտավախություն էլ չունեմ, որովհետև մեր գործունեությունը միշտ եղել է բաց և պարոն Մարությանը եղել է այդ գործունեության կիզակետում, որևիցե մտահոգություն չեմ տեսնում։ Իրեն հաջողություն եմ մաղթում, ես շատ լավ ծանոթ եմ այդ աշխատանքային պրոցեսներին, թե ինչպես են ներկայացում դնում, դա շատ  դժվար և աշխատատար գործ է»։

Նմանատիպ նյութեր