211652_close_icon
views-count308 դիտում article-date 16:11 09-09-2022

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով:

Նմանատիպ նյութեր