211652_close_icon
views-count928 դիտում article-date 12:42 09-09-2022

Մենք կշարունակենք ճնշումը այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն չի դադարեցրել ագրեսիան Ուկրաինայի դեմ․ Բլինքեն

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի օգնության 20-րդ փաթեթը։ Օգնության ընդհանուր գումարը կհասնի 13 մլրդ դոլարի, սեպտեմբերի 8-ին Կիևում, Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հաղրոդում է «Ազատությունը»։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ուկրաինացիները Ռուսաստանի դեմ զենքը՝ «հրթիռներն ու հրետանին» արդյունավետ են օգտագործում։

ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանն արտակարգ գին է վճարում:

«Մոսկվան չափազանց բարձր գին է վճարում այս ագրեսիայի համար, և կարևոր է դա նշել։ Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարի կնվազի 9-ից 15 տոկոսի սահմաններում, հազարից ավելի օտարերկրյա ընկերություններ կլքեն Ռուսաստանը, իսկ ամենատաղանդավոր ռուսները հեռանում են: Մոսկվան արդեն ռազմական աջակցություն է փնտրում Հյուսիսային Կորեայից և Իրանից, քանի որ մենք համակարգված կերպով արգելափակում ենք նրանց ներմուծման հասանելիությունը, և մենք կշարունակենք այդ ճնշումը այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ընդգծել է Էնթոնի Բլինքենը։

Նմանատիպ նյութեր