211652_close_icon

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին

views-count967 դիտում article-date 13:21 08-09-2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։

Արցախի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։

Նմանատիպ նյութեր