8276 դիտում
09:13 08-09-2022
Երևանի սրճարաններից մեկում հատուկ ծառայությունները գաղտնի ձայնագրել ու տարածել են ռուս ընդդիմադիրների խոսակցությունը․ «Առավոտ»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվել է Հայաստանում գտնվող ռուս (ենթադրաբար) ընդդիմադիր գործիչների գաղտնի ձայնագրություն: Օգոստոսի 23-ին տելեգրամ ալիքով տարածվել էր « О сети российских оппозиционеров в Армении — часть 2» գրառմամբ Օլեգ Ռուսակովի եւ Պավել Ցվետկովի զրույցը Երեւանի սրճարաններից մեկում: Գրում է «Առավոտը»։
Նրանց հետ հաստատված կապի արդյունքում պարզվել է, որ վերջիններս տեղյակ չեն եղել ձայնագրառման և այն «Ռիբար» անվամբ տելեգրամյան ալիքում տեղադրելու մասին՝ միաժամանակ հաստատելով այն հանգամանքը, որ նշված տեսանյութը իրենք չեն հրապարակել, դա կատարվել է անհայտ անձի կողմից առանց իրենց իմացության և համաձայնության:
«Ես ծանոթ չեմ այդ մարդկանց, չգիտեմ՝ ովքեր են, բայց ինձ շատ մտահոգել է, որ երեւանյան սրճարաններից մեկում ենթադրաբար հատուկ ծառայությունների կողմից ինչ-որ մարդկանց գաղտնալսում են: Այս դեպքով, քանի որ ակնհայտ է հանցադեպը՝ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: Հրապարակման մեջ է ասվում, թե Երեւանի որ սրճարանում է տեղի ունենում: Հրապարակվածը ինչ-որ խոսակցություն էր, որը կիսատ-պռատ լսվում էր, ինչքանով որ լսվում էր՝ ռուսաստանյան ընդդիմադիրների խոսակցություն էր: Ինձ բնավ չի հետաքրքրում բովանդակությունը, ինձ հետաքրքրում է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները Հայաստանում ինչպես են կարողանում այդպես ազատ գործել»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1904 դիտում
13:42 21-05-2014
Վիճաբանություն Երևանի Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում
Այս բաժնից
3649 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում