Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողն է. Կրոս
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը գովասանքի խոսքեր է հղել իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի և ակումբի հասցեին: Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի խաղացողը ամռանը մադրիդյան ակումբ տեղափոխվեց «Բավարիա»-ից:
«Ներկայումս աշխարհում չկա խաղացող, ով կարող է գերազանցել Ռոնալդուին: Երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», նա առաջինն էր, ով ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Կրիշտիանուն շատ ընկերասեր անձնավորություն է: Լավ է, որ «Արքայական ակումբ» տեղափեխվեցի այնպիսի ակումբից, որտեղ նույնպես բարձրակարգ ստանդարտներ են գործում: Այդ պատճառով ադապտացիայի համար ինձանից մեծ ժամանակ չպահանջվեց «Ռեալ»-ում: Ես շատ երջանիկ եմ այստեղ: Մարդիկ կարող են չհավատալ ինձ, սակայն «Ռեալ»-ը շատ ընտանեկան թիմ է: Ես զգում եմ, որ այստեղ ինձ շատ են վստահում»,- Կրոսի խոսքերը մեջբերում է Die Welt-ը: