211652_close_icon
views-count1265 դիտում article-date 21:32 06-09-2022

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կմնան միասնական Ուկրաինային աջակցելու հարցում. Բայդեն

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կպահպանեն Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու միասնական մոտեցումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի փոփոխության հետ կապված հայտարարության մեջ։

«Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները ամենամտերիմ բարեկամներն ու դաշնակիցներն են: Մենք պահպանում ենք ամուր և միասնական մոտեցում Ուկրաինայի ժողովրդին աջակցելու և Ռուսաստանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 5-ին  Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ընտրվել է Բրիտանական Պահպանողական կուսակցության ղեկավար։

Սեպտեմբերի 6-ին  Թրասը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ, որը նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել որպես նոր վարչապետ։

Նմանատիպ նյութեր