211652_close_icon
views-count38041 դիտում article-date 13:35 06-09-2022

Որպես զինվորական՝ ժողովրդից պահանջում եմ, որ դեմքով դառնան դեպի Աստված. Կարեն Ջալավյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Շոշի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբին, այն երկար տարիներ չէր գործում, հիմա վերանորոգվել է, սեպտեմբերի 4-ին պսակվել է օծված խաչով։

Արարողության ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ասել է․«Երբ ազգը համախմբվում, հոգևոր բռունցք է դառնում, այն ժամանակ է, որ խաչը տալիս է հոգևոր լույս»։

Եկեղեցու բարեկարգման նախաձեռնությունն Արցախի հերոս, «Եղնիկեր» զորամասի «Քյոխ» մականվամբ լեգենդար հրամանատար, Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն  Ջալավյանինն է։ Ըստ նրա՝ հաղթանակների հիմքում ամուր հավատն է․ «Որպես զինվորական ինձ իրավունք եմ վերապահում մեր ժողովրդից պահանջելու, որպեսզի դեմքով դառնան դեպի Աստված, որպեսզի աղոթող լինենք, ոչ թե միայն նեղ վիճակում գտնվելու դեպքում խնդրենք Աստծուն, այլև երբ լիության, առատության մեջ ենք, այդ ժամանակ փառաբանենք Աստծուն»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր