211652_close_icon
views-count641 դիտում article-date 14:23 05-09-2022

ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվում

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։ Տեղեկացնում է ՄԻՊ-ը։

Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։

Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:
Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:
Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։

Այս պահին գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝ Խոշտանգումների կանխարգելման, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով և Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության  խորհրդատվական խորհուրդները:

Նմանատիպ նյութեր