211652_close_icon
views-count2055 դիտում article-date 22:20 04-09-2022

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Արսենալին»․ 3:1

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց առաջատար «Արսենալին» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։

Նորամուտը մանչեսթերյան թիմում գոլով նշեց Ամստերդամի «Այաքսից» տեղափոխված բրազիլացի հարձակվող Անտոնին, որը անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից հետո բացեց հաշիվը 35-րդ րոպեին։

60-րդ րոպեին «Արսենալը» կարողացավ վերականգնել հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սակայի գոլի շնորհիվ, սակայն 6 րոպե անցա Ռեշֆորդը խփեց հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի երկրորդ գոլը, իսկ 75-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։

«Արսենալը» 15 միավորով առաջինն է եւ 1-ական միավոր առաջ է հաջորդ երկու տեղերում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» եւ «Տոտենհեմից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ 5-րդ տեղ՝ 12 միավոր։

Նմանատիպ նյութեր