929 դիտում
17:31 04-09-2022
Հնդկաստանում ընդդիմությունը դժգոհում է գործազրկության եւ սննդամթերքների գների բարձրացման դեմ
Հազարավոր հնդիկներ կիրակի դուրս են եկել հանրահավաքի, որը գլխավորում է Կոնգրես ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռահուլ Գանդին։ Նա քննադատել է վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությանը աճող գործազրկության և սննդամթերքների ու վառելիքի թանկացման հետ կապված, տեղեկացրել է AP-ը։
Գանդին Մոդիին մեղադրել է ի վնաս փոքր և միջին արդյունաբերության, աղքատ ֆերմերների և բանվորների՝ խոշոր գործարարների համար շահեկան քաղաքականություն վարելու մեջ։
Նա նաեւ հայտարարել է, որ կառավարությունն ստեղծում է «վախի եւ ատելության մթնոլորտ»՝ նկատի ունենալով ինդուսների եւ մուսուլմանների միջեւ լարվածությունը։
Գանդին նշել է, որ բենզինի, դիզելային վառելիքի, սնունդ պատրաստելու համար անհրաժեշտ գազի եւ հիմնական սննդամթերքների, ինչպիսին է ցորենը, գները բարձրացել են 40-175 տոկոսով՝ այն ժամանակվանից ի վեր, երբ ութ տարի առաջ իշխանության եկավ Մոդին։
Ընդդիմության ղեկավարի խոսքով՝ երկու հիմնական խմբեր են կառավարում հնդկական նավահանգիստները, օդանավակայանները, նավթավերամշակող գործարանները, տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածը եւ խոշոր ԶԼՄ-ները։
Հանրահավաքն անցել է Նյու Դելիի Ռամլիլ հրապարակում, որն օգտագործվում է կրոնական տոների, խոշոր քաղաքական հանդիպումների եւ զվարճալի միջոցառումների անցկացման համար։
Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը խորհրդարանում պաշտպանել է կառավարության տնտեսական քաղաքականությունը եւ հայտարարել, որ հավանականությունը, որ Հնդկաստանում ռեցեսիա կլինի, հավասար է զրոյի՝ չնայած COVID-19 համավարակի դեմ պայքարին եւ մատակարարումների խափանումներին՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ։
Հանրահավաքը կայացել է Գանդիի քայլարշավի (3 500 կիլոմետր երկարությամբ՝ Հնդկաստանի քաղաքներով, գյուղերով եւ ավաններով) սկսվելուց երեք օր առաջ։ Այն տեւելու է մոտ հինգ ամիս։
Նպատակն է՝ ձեռք բերել մարդկանց աջակցությունը օրենսդրական մարմինների երկու կարեւոր ընտրություններից առաջ Մոդիի հարազատ՝ Գուջարաթ եւ Հիմաչալ Փրադեշ նահանգներում, որոնք, հավանաբար, կազդեն 2024թ. նախատեսված հաջորդ համազգային ընտրությունների վրա։
Հնդկաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է 6,7 տոկոս գնաճի մակարդակ այս ֆինանսական տարում եւ բարձրացրել է հաշվեդրույքը 50 բազիսային կետով՝ 5,4 տոկոս, ինչը երրորդ նման բարձրացումն է մայիսից ի վեր։
Երկրի տնտեսությունը նախորդ ֆինանսական տարում գրանցել էր 8,7 տոկոս աճ 2020-21 ֆինանսական տարում 6,6 տոկոս կրճատումից հետո։ Ֆինանսական տարին Հնդկաստանում հաշվվում է ապրիլից մարտ։

Նմանատիպ նյութեր
2950 դիտում
14:49 10-12-2015
Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանից թուրքական սննդամթերքների վերարտահանումը ռուսական շուկա
Այս բաժնից
736 դիտում
14:28 13-11-2024
Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ
1153 դիտում
23:23 12-11-2024
Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին
5459 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ