211652_close_icon
views-count9824 դիտում article-date 23:59 03-09-2022

Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանն իմ տանը ասաց. «Անահիտ, բոլոր տղաներին փոխանցիր՝ խնդրում եմ, վերադարձրեք իմ Շուշին». «Անահիտ» ջոկատի հրամանատար․ Aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Ի՞նչ կարող եմ ասել: Ահավոր ցավ եմ զգում, ինչպես բոլորդ: Եկա, տեսա իմ մարտական եղբայրներին: Ես իմ Շուշին եմ ուզում, որովհետեւ վերջին օրով գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը եղել է իմ տանը եւ մի բան ասել. «Անահիտ, բոլոր տղաներին փոխանցիր՝ խնդրում եմ, վերադարձրեք իմ Շուշին»:

Ես իմ Հադրութն եմ ուզում, իմ Չարդախլուն եմ ուզում: Ես իմ Լեռնային ու Դաշտային Արցախն եմ ուզում: Ես իմ պատիվն եմ ուզում, որ ունեցել եմ եւ ունեմ որպես հայ կին, որպես հայ մարդ: Ես ծնվել եմ հպարտ ու հպարտ էլ մեռնելու եմ: Ես ծնվել եմ Չարդախլուում, ես այդ հողի մարդն եմ, եւ ես չեմ կարող այս ամենին նայել ու տեսնել: Մանվել ջան, ես քո կողքին եմ: Պե՞տք է՝ գնանք, կռվենք: Դու գիտես, որ դա իմ մոտ լավ է ստացվում: Իմ հայրենիքն, իրոք, տորթ չի: Ես ցավ եմ ապրում: Այս պատերազմում ես իմ մեծ տղայի հետ եմ մարտնչել: Ես քրոջ տղա եմ կորցրել, մարտական եղբայրներ եմ կորցրել, որոնք իմ կողքին են զոհվել: Ես չեմ ուզում այդ ամեն ինչը թողնել իմ թոռների վրա: Չեմ ուզում ու չեմ թողնի: Տղերք, ինչ որոշեք, ես ձեր կողքին եմ մինչեւ վերջ»,- «Արաբո» կամավորական ջոկատի եւ համախոհների համաժողովում ասաց արցախյան պատերազմների մասնակից, Կոմանդոսի «մարտական դուստր», փոխգնդապետ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր