211652_close_icon
views-count2399 դիտում article-date 10:25 03-09-2022

Իրանը գործնական քայլերով ակտիվանում է Հայաստանում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին բարձր մակարդակով հաճախակի արվող հայտարարություններին զուգահեռ՝ Իրանն ակտիվացրել է նաեւ գործնական քայլերն այդ ուղղությամբ: Տարածաշրջանային գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ Իրանը շեշտում է իր հյուսիսում հարեւան երկրների սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին:

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը, բնականաբար, նկատի ունի ՀՀ-ի սահմանները՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից պարբերաբար հնչող «միջանցք» եզրույթին ի պատասխան: Վերջին անգամ սահմանների խախտման անթույլատրելիության մասին հայտարարությամբ հանդես եկավ Իրանի ԱԳ նախարարը՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Ակտիվացած գործնական քայլերի շրջանակներում ՀՀ-ի հարավային հարեւանը Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացեց հյուպատոսություն, իսկ օրերս հայտարարվեց Հայաստան Իրանի Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամի գլխավորած պատվիրակության ժամանման մասին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր