211652_close_icon
views-count5159 դիտում article-date 21:12 02-09-2022

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ:

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմը կորուստ չունի:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր