211652_close_icon
views-count1220 դիտում article-date 14:47 02-09-2022

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար. Ռ. Քոչարյան

Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի արցախցիներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»։

 

Նմանատիպ նյութեր