211652_close_icon
views-count2689 դիտում article-date 21:20 30-08-2022

Վալերի Կարպին. Ռուս պատգամավորի խոսքերը Արսեն Զախարյանի մասին անհեթեթություն են

Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպովը մեկնաբանել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոման Տերյուշկովի խոսքերը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին:
 
Պատգամավորը հայտարարել էր, որ ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը «Դինամոյից» «Չելսի» կհամարվի դավաճանություն:
 
«Տերյուշկովի և նրա կասկածելի մտքերի հետ ամեն ինչ վաղուց պարզ է: Շատ տարօրինակ դիրքորոշում է: Ցանկացած ողջամիտ մարդու մոտ նրա խոսքերը տարակուսանք կառաջացնեն: Բոլոր մեր մարզիկները, որոնք արդեն դրսում են գտնվում, նույնպես դավաճան ե՞ն:
 
Եթե Զախարյանը նման թոփ-առաջնությունում խաղալու հնարավորություն ունի, այն էլ՝ նման երիտասարդ տարիքում, պետք է հեռանալ», ասել է Կարպինը:

Նմանատիպ նյութեր