211652_close_icon
views-count1283 դիտում article-date 16:57 30-08-2022

Իրանը Նաթանզում սկսել է մինչև 5 տոկոսանոց ուրանի հարստացում. ՄԱԳԱՏԷ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է հաշվետվություն, որում նշված է, որ Իրանը սկսել է ուրանի մինչև 5 տոկոս հարստացումը IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների միջոցով։ Գործընթացն իրականացվում է Նաթանզի ստորգետնյա օբյեկտում, հայտնում է Tass-ը։

«2022 թվականի օգոստոսի 28-ին գործակալությունը վառելիքի հարստացման օբյեկտում հավաստել է, որ Իրանը ուրան-235 (իզոտոպով) մինչև 2 տոկոս հարստացված ուրանի հեքսաֆտորիդ է մատուցում IR-6 (ցենտրիֆուգների) կասկադ՝ ուրանի հեքսաֆտորիդի արտադրության համար, որը մինչև 5 տոկոս հարստացվում է ուրան-235 (իզոտոպով)»,- մեջբերել է Reuters գործակալությունը ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունից:

Ըստ 2015 թվականին իրանական միջուկային գործարքի՝ Իրանում ուրանի հարստացման թույլատրված մակարդակը չպետք ՝ գերազանցի 3,67 տոկոսը:

Հիշեցնենք, որ համապարփակ պայմանագիրը ստրագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց ՀՊ-ից դուրս գալու մասին: 

Նմանատիպ նյութեր