211652_close_icon

Նամակով դիմել եմ Վահրամ Դումանյանին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով. Լիլիթ Գալստյան

views-count1649 դիտում article-date 14:57 29-08-2022
Օրերս հրապարակեց  քաղաքական վերլուծաբան, «Կալիֆորնիան կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի «Հայաստանում չկա հարգանք ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ»  հոդվածը, ուր հեղինակն   անդրադառնում է ականավոր ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վահագն Տատրյանի Հայաստանում հուղարկավորության հանգամանքներին, գիտնականի հիշատակի նկատմամբ արգահատելի վերաբերմունքին։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը:

Նա նաեւ նշել է. «Ըստ էության, նշանավոր ցեղասպանագետ, Մ․ Խորենացի, Սրբ Սահակ և Մաշտոց մեդալադիր  Վ․ Տատրյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և այստեղ հուղարկավորելու համար 2019-ին Կառավարության որոշումով ստեղծվել է պետական հանձնաժողով։

Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո, գիտնականի շիրիմը հայտնվել է լքվածության և անտերության մեջ, շիրմաքարի և հուշատախտակի  բացակայության պատճառով անգամ անկարելի է  եղել գտնել գերեզմանը։

Բնականաբար, այսպիսի հանցավոր վերաբերմունքը  հարված է թե ականավոր գիտնականի հիշատակին, թե գիտամշակութային աշխարհին, թե Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։

Նամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վիճակը շտկելու համար քայլեր ձեռնարկվելու ակնկալիքով։

Շատ դժվարությամբ զսպելոց վրդովմունքս, զերծ կմնամ գնահատականներից և կսպասեմ պատասխանի»։

Նմանատիպ նյութեր