Ուկրաինայի նավահանգիստներից այսօր հացահատիկ տեղափոխող 6 նավ է դուրս եկել
Sputnik Արմենիան գրում է. Կիրակի առավոտյան հացահատիկ տեղափոխող վեց նավ է դուրս եկել Ուկրաինայի նավահանգիստներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը։
Հիշեցնենք` հուլիսի 22-ին Ստամբուլում կայացավ ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ-ին աջակցելու և ռուսական ապրանքների արտահանման արգելքի չեղարկման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրումը։
Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև կնքված գործարքն ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի արտահանում է ենթադրում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։