211652_close_icon
views-count4763 դիտում article-date 11:01 27-08-2022

Ռուս 6 գեներալ ազատվել է աշխատանքից՝ բավականաչափ արագ չշարժվելու համար․ Deutsche Welle

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման 184-րդ օրը ռուսական զորքերը շարունակում են հարևան երկրի բնակավայրերը գրավելու փորձերը։ Հաղորդում է Deutsche Welle-ն։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պնդումն այն մասին, որ Ռուսաստանը միտումնավոր դանդաղեցնում է Ուկրաինայում ռազմական արշավի տեմպերը՝ քաղաքացիական զոհերի թիվը նվազեցնելու նպատակով, «գրեթե անկասկած, կանխամտածված ապատեղեկատվություն է», ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ «Իսկանդերի» հարվածը Չապլինո կայանին, որի հետևանքով զոհվեց 25 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, «ընդգծում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ կողմնակի վնաս պատճառելու հրթիռային կամ հրետանային հարվածներ հասցնելու միջոցով»,- ասել են բրիտանացի զինվորականները:

Նրանց կարծիքով, «ՌԴ հարձակումը կանգ է առել Ռուսաստանի վատ ռազմական գործողությունների և Ուկրաինայի կատաղի դիմադրության պատճառով»։ «Շոյգուի հրամանատարությամբ Ուկրաինայում գործող ուժերը բազմիցս խախտել են ծրագրված օպերատիվ ժամկետները»,- նշում է բրիտանական ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ Ուկրաինա ներխուժման սկզբից առնվազն 6 գեներալ ազատվել է աշխատանքից՝ բավականաչափ արագ չշարժվելու համար։

ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցի համաձայն, որի պատճենը տեսել է Business Insider-ը, «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կցրի իր ռազմաօդային ուժերը Ղրիմում՝ կանխելու ուկրաինական հետագա հարձակումները»,- գրում են փաստաթղթի հեղինակները։ Խոսքը Ղրիմից ռուսական տարածք 10 ինքնաթիռ տեղափոխելու մասին է՝ 6 ՍՈՒ-35 կործանիչներ և 4 ՄԻԳ-31 կործանիչներ։

Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը պնդում է, որ Լուգանսկի շրջանի Կադիևկա քաղաքի Donbass հյուրանոցին ՈՒԶՈՒ-ի հարվածի հետևանքով զոհվել է 200 ռուս օդադեսանտ, որոնք հյուրանոցն օգտագործել են որպես հենակետ։ Գայդայը տեղադրել է նաև ավերված շենքի լուսանկարները։

Ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցչի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները HIMARS բազմակի հրթիռային համակարգերից գնդակոծել են Ստախանով քաղաքը, նրա խոսքով՝ քաղաքի ուղղությամբ արձակվել է 10 արկ։ Զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր