1167 դիտում
10:49 30-05-2020
ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրում է Լիբիայի համար կեղծված փողեր տպելու մեջ. Deutsche Welle
Մալթայի անվտանգության ուժերը հայտնաբերել են կեղծված լիբիական թղթադրամներ՝ մոտ 1 միլիարդ եվրոյի համարժեք: Այս թղթադրամները տպվել են ռուսական պետական «Гознак» ձեռնարկության կողմից, ասված է ուրբաթ օրը՝ մայիսի 29-ի երեկոյան, ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված [url=https://www.state.gov/seizure-by-malta-of-1-1-billion-of-counterfeit-libyan-currency/]հաղորդագրության[/url] մեջ: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%BE%D1%81%D0%B4%D0%B5%D0%BF%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82-%D1%81%D1%88%D0%B0-%D0%BE%D0%B1%D0%B2%D0%B8%D0%BD%D0%B8%D0%BB-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8E-%D0%B2-%D0%BF%D0%B5%D1%87%D0%B0%D1%82%D0%B8-%D1%84%D0%B0%D0%BB%D1%8C%D1%88%D0%B8%D0%B2%D1%8B%D1%85-%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B5%D0%B3-%D0%B4%D0%BB%D1%8F-%D0%BB%D0%B8%D0%B2%D0%B8%D0%B8/a-53625545]Deutsche Welle[/url]-ն։
Ըստ Պետքարտուղարության, այդ գումարի պատվերը եկել է «անօրինական զուգահեռ ատյանից»: Տրիպոլիում գործող Լիբիայի Կենտրոնական բանկը Լիբիայի միակ օրինական Կենտրոնական բանկն է, և Ռուսաստանը պետք է դադարի ապակայունացնել իրավիճակը Լիբիայում, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Լիբիայում Ռուսաստանը աջակցում է գեներալ Խալիֆա Հաֆթարին և նրա «Լիբիական ազգային բանակին» (LNA), որը պայքարում է միջազգայնորեն ճանաչված Համաժողովրդկան համաձայնության կառավարության դեմ։ Օրինական կառավարությունը գլխավորում է Ֆայիզ Սարաջը, որը գտնվում է Տրիպոլիում: Բայց Լիբիայի տարածքի զգալի մասը վերահսկվում է 2011 թվականին տապալված և սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի նախկին համախոհ Խալիֆ Հաֆթարի կողմից։
Նմանատիպ նյութեր
4254 դիտում
09:15 28-06-2018
Մենք չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ. Deutsche Welle
1188 դիտում
10:57 23-05-2020
ԱՄՆ պետքարտուղարությունը դրամաշնորհ կտրամադրի ռուսական ապատեղեկատվությունը բացահայտելու համար․ Deutsche Welle
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին