211652_close_icon
views-count1559 դիտում article-date 10:40 26-08-2022

Հրապարակում հարցեր չեն լուծվում. Փաշինյանը խաբել է. մաս 77․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ ընտրվելու 100 օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում եւ խոստանում էր՝ բոլոր հարցերը կլուծվեն հենց հրապարակում։

«Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն չենք գնա»:

Սակայն նրա հայտարարությունից չորս տարի հետո բազմաթիվ հարցեր են լուծվել միանձնյա՝ առանց քաղաքացիների իմացության, այդ թվում՝ Ղարաբաղի հարցը։ Եւ նույն Փաշինյանն ասում էր՝ ինչ պետք է, էն էլ բանակցում ենք:

Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր