211652_close_icon
views-count96722 դիտում article-date 17:50 25-08-2022

Սևակ Ծառուկյանը խնջույքից է վերադառնալիս եղել, մի փոքր ալկոհոլի չափն անցած է եղել. մանրամասներ՝ Առինջի կամարի մոտ հնչած կրակոցներից. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 5-ին Առինջի կամարի մոտ կրակոցների գործով մեղադրյալ ներգրավված Սեւակ Ծառուկյանը (լուսանկարում) չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

«Հիմնազուրկ գործի մասին ենք հիմա խոսում: Որեւէ ապացույց քրեական գործում չկա: Համոզված եմ, որ չի էլ կարող ձեռքբերվել, որ Սեւակ Ծառուկյանն իր հետ կրել է զենք, կրակոցներ է արձակել: Բացի դրանից՝ Սեւակ Ծառուկյանը նախաքննության այս ողջ ընթացքում ամեն կերպ փորձել է աջակցել վարույթ իրականացնող մարմնին՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար: Ենթարկվել է տարբեր տեսակի փորձաքննությունների, տվել է նմուշներ հետազոտությունների համար, տվել է ցուցմունք, հայտնել է, թե որտեղ է գտնվել, ինչ է արել: Ինչ վերաբերում է իրավապահներին դիմադրելուն:

Դատարանն այդ մասով հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի էլ համարել » ,- Aravot.am-ին ասաց Սեւակ Ծառուկյանի պաշտպան՝ փաստաբան Էմին Խաչատրյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 5-ին մարտաֆիլմ հիշեցնող դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser  մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի  ավտոմեքենան  Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ էր արձակել, ապա մտել է Առինջ գյուղ: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից:

Պարեկները  կարողացել են  2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում էր, դիմել են փախուստի: Ավտոմեքենան,  որտեղ, որ հայտնաբերվել է,  այդտեղ են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը:

Ժամանել էին նաև  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  պետ Արթուր  Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետը: Աճառյան փողոցի վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝  գումարտակի  հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի, ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի և կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանի գլխավորությամբ, նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ: Ավագ պարեկն ու պարեկը սահմանազատել էին նշված վայրը և սպասում էին, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարեվորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Թափոյանի գլխավորությամբ: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր