17763 դիտում
12:04 06-10-2014
Նոր մանրամասներ Առինջի կամարի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է՝ իրեն «Ցռան Վերգոյի» տեղ էր դրել ԱԱԾ-ի աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի կամարի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ուղևորների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 39-ամյա Սերգեյ Ազարյանը, ով աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ Volkswagen-ը վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 25-ամյա Նահապետ Թորոսյանը:
Վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Volkswagen-ի վարորդ Ն. Թորոսյանն ու նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչներ՝ 54-ամյա Թագուհի Հարությունյանը, 30-ամյա Սիլվա Թորոսյանը և 4-ամյա Արամ Տոնապետյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Թորոսյանն աշխատում է «ԱՔՈՆ» ՍՊԸ-ում ՝որպես ֆինանսական գծով փոխտնօրեն, Թ. Հարությունյանն աշխատում է Աբովյանի ժննդատանը՝ որպես բուժքույր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի հատուկ քննչական կոմիտե:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից[url=https://shamshyan.com/hy/article/2014/10/05/29607/] հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Ավան-Առինջ գյուղի կամարի մոտ: Ժամը 22:00-ի սահամաններում բախվել էին Volkswagen մակնիշի 79 QQ 900 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 062 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի վայրում մի տղամարդ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր ասելով հանում էր «Нива»-ի համարանիշները, իսկ երբ նրան ՃՈ աշխատակիցները հարցրեցին, ինչու է հանում, նա պատասխանեց. «Քեֆս ըտենց ա տալիս ու պիտի հանեմ»: Նա համարանիշները հանեց ու Սասնա էպոսի «Ցռան Վերգոյի» հերոսի նման ինչպես մի «բոզ նապաստակ» ճողոպրեց վթարի վայրից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22734 դիտում
23:09 05-10-2014
Խոշոր ավտովթար` Առինջի կամարի մոտ. կա 4 վիրավոր. մի տղամարդ իրեն դրել էր «Ցռան Վերգոյի» տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)