211652_close_icon
views-count59536 դիտում article-date 13:39 24-08-2022

Տավուշի մարզում 23-ամյա տղայի սահմռկեցուցիչ սպանությունը ոստիկանները տաք հետքերով բացահայտել են. կասկածյալը 32-ամյա անտառապահն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի խումբ ծառայողներ մեկնել էին Տավուշի մարզ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Տավուշի մարզում քաղաքացիները իրենց վարկածներն էին առաջ քաշում, թե ինչի համար էին Երևանից ժամանել ոստիկանները, վերջիններս տաք հետքերով բացահայտեցին օգոստոսի 22-ին Տավուշի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանի սահմռկեցուցիչ սպանությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ կասկածյալի մասին, ու երեկ, վաղ առավոտյան ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերում և ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկում Տավուշի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Ե-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ օգոստոսի 21-ն, ժամը 21։00-21։30-ն ընկած ժամանակահատվածում Վազաեն բնակավայրի «Վիշկի Յալ» կոչվող հատվածում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել իր և Ս. Ղազարյանի միջև, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ս. Ղազարյանի մարմնի տարբեր մասերին, սպանել նրան ու այրել դին։

Ոստիկանության Իջիանի բաժնից Արմեն Ե-ն ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն աշխատում է «Հայանտառ» պետական ոչ-առևտրային կազմակերպության Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառապետության թիվ 1 պահաբաժնումէ որպես անտառապահ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 22-ին առեղծվածային ու սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ 

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել էր, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Գյոզալյանն ու Տավուշի մարզի դատախազ Ալոյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։ 

Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել էին դիակի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանն էր։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր