211652_close_icon
views-count71113 դիտում article-date 10:55 23-08-2022

Առեղծվածային ու սահմռկեցուցիչ դեպք՝ Տավուշի մարզում. հայտնաբերվել է 23-ամյա տղայի մոխրացած դին

Երեկ՝ օգոստոսի 22-ին, առեղծվածային ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 

Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Գյոզալյանն ու Տավուշի մարզի դատախազ Ալոյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։ 

Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են դիակի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանն էր։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Լ. Բադիրյանը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր