211652_close_icon
views-count2195 դիտում article-date 22:20 23-08-2022

Սառա Քելի. Ցանկանում եմ, որ Ռոնալդուին պատասխանատվության ենթարկեն

Աուտիզմով տառապող երեխայի մայրը՝ Սառա Քելին, մտադիր է դատի տալ Կրիշտիանու Ռոնալդուին:
 
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի 32-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (0:1), պորտուգալացին հանդերձարան գնալու ճանապարհին կոտրել էր 14-ամյա տղայի հեռախոսը: Ավելի ուշ ֆուտբոլիստը ներողություն էր խնդրել միջադեպի համար:
 
Մերսիսայդի ոստիկանությունը հետաքննություն էր անցկացրել և Ռոնալդուին զգուշացում տվել:
 
«Ես ցանկանում եմ հասնել արդարության, քանի որ այն չի եղել: Ցանկանում եմ, որ նա պատասխանատվության ենթարկվի իր արարքի համար: Արդարության հասնելու միակ ձև՝ շարունակել պայքարել:
 
Ես հայտնել եմ միջադեպի մասին ոստիկանությանը, բայց նրանք, ինչպես երևում է, ոչինչ չեն արել», ասել է տղայի մայրը:

Նմանատիպ նյութեր