211652_close_icon
views-count5184 դիտում article-date 21:10 23-08-2022

«Դու կորցրեցիր քեզ համար ամենակարևոր պահը»․ Էդգար Ղազարյանը հայտնեց՝ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանալու

Tert.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանիի հետ մեր հանդիպումը չի կայանալու: Այս մասին  կառավարության  շենքի  մոտ ոստիկանների հետ բանակցելուց հետո հայտարարեց Էդգար Ղազարյանը, ով ցանկանում էր հանդիպել  Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելու հրաժարականի պահանջը։

«Նիկոլ Փաշինյանը, իմ տպավորությամբ, վախենում է այդ հանդիպումից»,- ասաց Ղազարյանը՝ իր խոսքն ուղղելով նաև Նիկոլ Փաշինյանին։

«Ես չէի եկել քեզ հետ անձնական հարցեր քննարկելու։ Դու, որ շատ լավ գիտես՝ ինչ վիճակի ես հասցրել այս երկիրը, այս ժողովրդին,  դու կորցրեցիր քեզ համար ամենակարևոր պահը՝ պարզ, մարդկային, շիտակ խոսքով լսել այն հիմնավորումները, թե ինչու պետք է հեռանաս»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը հավելեց, որ ավելի ուշ կներկայացնի իրենց հաջորդ քայլերը։

Նմանատիպ նյութեր