211652_close_icon
views-count209821 դիտում article-date 22:12 22-08-2022

Քրեական տարրերի «ռազբորկա»՝ Երևանի կենտրոնում. դատարանի դիմաց ծեծկռտուք է տեղի ունեցել «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» համակիրների միջև. «Չաղ Ռուստամը» ներկայացել է ոստիկանություն, «Ֆազը» որոնվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  այսօր՝  օգոստոսի 22-ին, կեսօրին քրեական  անցյալ ունեցող անձանց ռազբորկա-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում տեղի էր ունենում դատական նիստ, որը նախագահում էր  դատավոր Ջոն Հայրապետյանը:

Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ  Արթուրը: Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի  Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն  ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց  հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ դատարանի բակում, որը հետո վերածվել է ծեծկռտուքի:

Օպերատիվորեն  ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր կարողացել են մի քանի հոգու վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա Երևանի ոստիկանապետի կարգարդությամբ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ  դատարանի բակից  մի քանի ավտոմեքենաներ տեղափովել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մի քանի անձինք, ովքեր դիմել են փախուստի, ոստիկանների կողմից որոնվում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ռ. Ստեփանյանը՝  «Չաղ Ռուստամը, ով եղել է զրահապատ ավտոմեքենայով,  ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանություն է տեղափոխվել  2 Maybach, 1 Mercedes  և 1 Toyota  մակնիշի ավտոմեքենաներ:

Քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանն է՝ «Չաղ Ռուստամը»


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր