211652_close_icon
views-count76659 դիտում article-date 21:22 21-08-2022

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով բախվել է բետոնե պատնեշին ու ծառին. 2 զինծառայողներ մահացել են. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
 
Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ֆ. Հակոբյանն ու ուղևոր` Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Սուրեն Փիրումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հակոբյանը տեղում մահացել է:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հ. Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմի վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ ժամը 07:40-ին, «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ս. Փիրումյանը՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդն ու մահացածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:
 
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր