211652_close_icon
views-count3275 դիտում article-date 18:40 21-08-2022

Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Սերդար Քըլըչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:
 
Իր գրառումը Ռուբինյանը հասցեագրել է թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը։ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։
 
Նշենք, որ Թուրքիայում այսօր երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Առավոտյան Թուրքիայի հարավում՝ Գազիանթեպում, բեռնատարի և ավտոբուսի բախումից զոհվել էր 15 հոգի:
 
Իսկ Մարդին նահանգում բեռնատարի արգելակները խափանվել են, որի հետևանքով մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, իսկ հետո՝ սրճարանի շենքի մեջ։ Նախնական տվյալներով՝ 16 մարդ զոհվել է, կա 30 վիրավոր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր