Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել
Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել, սակայն այն չի խաթարել օդանավակայանի աշխատանքը: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենցաղային շենքում բռնկված հրդեհը տեղայնացվել է:
«Օդանավակայանի տարածքում ոչինչ չի այրվում, այդ հատվածում հրդեհվել է կենցաղային շինություն, հրդեհն արդեն տեղայնացվել է, տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են նախարարությունից։
«Օդանավակայանի տարածքում ոչինչ չի այրվում, այդ հատվածում հրդեհվել է կենցաղային շինություն, հրդեհն արդեն տեղայնացվել է, տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են նախարարությունից։