83611 դիտում
23:10 16-08-2022
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ն, Skoda-ն և Honda-ն, վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է, նախկին քաղաքապետը դեպքի վայրում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes, Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Հովհաննես Սարգսյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Ռոստոմյանը։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև Հայկ Մարությանը, ով, տեսնելով, որ վթարը տեսանկարահանվում է, հեռացավ վթարի վայրից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+