211652_close_icon
views-count45602 դիտում article-date 21:14 12-08-2022

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. Վերին Խոտանանում բախվել են Nissan Pathfinder-ն ու 07-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 12-ին,   խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30–ի սահմաններում Վերին Խոտանան բնակավայրի ավտոմայրուղում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Էրիկ Ս.-ի վարած Nissan Pathfinder մակնիշի և 21-ամյա  Տիգրան Ա.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  07-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 21-ամյա  Էդգար Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությոնը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիք մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Դավիթ Հայրապետյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր