211652_close_icon
views-count47355 դիտում article-date 18:27 24-08-2017

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ռուսական համարանիշներով Priora-ն ու Nissan Pathfinder-ը. վերջինը կողաշրջվել է. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհի Շինուհայր գյուղի վարչական տարածքում բախվել են Մարտիկ Ղազարյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 788 ՕF 61 համարանիշի և Զոհրապ Գևորգյանի վարած Lada Priora մակնիշի T3 65 BB 163 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan Pathfinder-ը կողաշրջվել է, իսկ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից 63-ամյա Վլադիկ Թոխունցը գանգոսկրի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Համայնքային Ոստիկանության ավագ տեսուչ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր