211652_close_icon
views-count615 դիտում article-date 18:12 12-08-2022

Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով` Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:   

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,-  ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր