211652_close_icon
views-count664 դիտում article-date 10:59 12-08-2022

Արևմուտքը խոստանում է 1,5 միլիարդ եվրո հավաքել Կիևի ռազմական կարիքների համար․ Euronews

Դանիայում տեղի ունեցած Ուկրաինայի հովանավորների համաժողովի մասնակիցները Կիևի ռազմական կարիքների համար խոստացել են ավելի քան 1,5 միլիարդ եվրո։ Համաժողովին, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիան, մասնակցել են 26 երկրների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ։ Գրում է Euronews-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակի միջոցով դիմել է ներկաներին։ Համաժողովի մասնակիցները խոստացել են հավաքված գումարը ծախսել Ուկրաինային զենքի, առաջին հերթին հրթիռների և հրետանային արկերի մատակարարման վրա, ինչպես նաև ընդլայնել զենքի արտադրությունը հենց Ուկրաինայի տարածքում։ Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան հայտարարել են զենքի սեփական արտադրությունն ավելացնելու մտադրության մասին։ Մեծ Բրիտանիան կստեղծի հատուկ հիմնադրամ միջոցներ հայթայթելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին