1296 դիտում
19:04 11-08-2022
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Մասիս համայնքում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին
Հանրապետությունում իրականացվող հանրակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների հետ միասին շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներում: Կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրերի իրականացման ընթացքը:
Մասնավորապես՝ Արմեն Ղուլարյանը հետևել է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Արդեն իրականացվել է գոյություն ունեցող շենքի ապամոնտաժումը, և ներկայումս կատարվում են հիմքերի կառուցման աշխատանքները:
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Շրջայցի ժամանակ կոմիտեի նախագահը հետևել է նաև Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Իրականացվել են գոյություն ունեցող շենքի քանդման, հողային և հիմքերի կառուցման աշխատանքները: Ներկայումս կատարվում են հիմնակմախքի կառուցման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։ Այցի ընթացքում արձանագրվել է, որ ծրագրերն իրականացվում են սահմանված ժամանակացույցի և բյուջետային հատկացումների համաձայն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ ծրագրերը բարձր որակով կատարելու և սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար:
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող վերոնշյալ երկու ծրագրերից բացի հանրակրթական, նախակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների կառուցման աշխատանքներ են նախատեսված Արարատի մարզի մի շարք այլ բնակավայրերում: Մասնավորապես՝ Դեղձուտ համայնքում կառուցվում է միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենք: Արդեն ավարտվել են հիմնակմախքի և արտաքին պատերի կառուցման աշխատանքները, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականին: Արալեզ համայնքում կառուցվելու է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Հայտարարված է շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը: Ընթացիկ ծրագրերից է Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը հայտարարման փուլում է:
Արարատի մարզում նախատեսված է ևս 3 շինարարական ծրագիր, որոնք դեռ չեն մեկնարկել: Կատարվելու է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ-ի, Բարձրաշենի միջնակարգ դպրոցի և Վեդիի ավագ դպրոցի շենքային պայմանների բարելավում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
1274 դիտում
23:39 14-12-2022
Շիրակի մարզպետը հետևել է դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին
Այս բաժնից
913 դիտում
16:28 19-12-2024
Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը
1546 դիտում
15:39 19-12-2024
Բոլոր տեղակալներս ազատվել են պաշտոններից, ես եմ որոշում՝ ում հետ աշխատեմ, դա իմ իրավունքն է. Գալյան