211652_close_icon
views-count44993 դիտում article-date 21:14 10-08-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 15-րդ փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնոկատար Ս. Երանոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի  2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի  հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Երեմյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Վարոսյանը, պարեկ Հրաչյա Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Արթուր Սողոմոնյանը՝ մինչև կժամաներ դիատարը:  

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Թ. Մաթևոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 39-ամյա Մ.Շ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով:

Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է  նախաձեռնվել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր