Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. Կայացել է հանդիպում-քննարկում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակներիփոխնախարարն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը պայմանավորվածություն են ձեռք բերել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դպրոցների անվտանգության չափորոշիչներ կմշակեն, և Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի կրթական հաստատություններում տիպային ապահով սենյակներ կստեղծվեն այդ չափորոշիչներով։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին։
Հանդիպմանը քննարկվել են նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակներում սահմանամերձ դպրոցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը։
Զրույցի ընթացքում ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի դիմակայության, դպրոցներում և մանկապարտեզներում քաղաքացիական պաշտպանության պաշտոնական շինությունների տեղակայման կարևորությունը։