211652_close_icon
views-count21436 դիտում article-date 18:46 09-08-2022

Խոշոր հրդեհ՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող կուտակված թղթերի արտադրամասում. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ մի քանի մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» աստիճան:

Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ և հաջողվել է նրանց այն առնել իրենց հսկողության տակ: Հրդեհաշիջման  աշխատանքները շարունակվում են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիլյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր