slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մենք պատրաստ եւ ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության․ «Արդարություն» կուսակցություն
211652_close_icon

Մենք պատրաստ եւ ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության․ «Արդարություն» կուսակցություն

views-count1200 դիտում article-date 16:25 09-08-2022
Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների՝ Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը եւ կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված եւ հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ , որոնց տեղակայման եւ կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցությունը։

Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական եւ հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը, մեծացնում է ճնշումը եւ Հայաստանի, եւ Արցախի նկատմամբ, եւ փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսումն իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու եւ համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա համայն հայության լայն համախմբում՝  Հանուն Արցախի Պաշտպանության: Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով  փրկել սեփական կյանքը: 


Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների՝ Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը եւ կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված եւ հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ , որոնց տեղակայման եւ կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Ցանկանում ենք նշել, որ այս նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ ընդունվել եւ ընթացք է ստացել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, եւ մենք պատրաստ եւ ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության:

Նմանատիպ նյութեր