211652_close_icon
views-count1726 դիտում article-date 17:35 07-08-2022

Ես հարկ եմ վճարում, որ պետություն ունենամ, այլ ոչ թե ձրիակեր ու մաս-մաս պետություն հանձնող սրիկաներ. Հովհաննես Ավետիսյան

Երկու օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն հայտարարում է, որ Արցախում և Հայաստանի սահմաններին լարված վիճակի պատասխանատուն ռուսական խաղաղապահ ուժերն են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը:

«Իսկ դուք, ձեր կառավարությունն ինչի՞ համար է պատասխանատու:

Ջրային համակարգը վատ է՝ ֆրանսիացին է պատասխանատու. Կառավարումը տվել են ֆրանսիացուն:

Ատոմակայանը լավ չի աշխատում ու եթե վթար լինի, ռուսներն են պատասխանատու: Տվել են ռուսների կառավարման:

Գազային համակարգում խնդիրներ են առաջանում, ռուսներն են պատասխանատու. Ինչ-կա չկա տվել են ռուսներին՝ ներկրումից մինչև ներքին ցանց:
Էլեկտրական ցանցում խնդիրներ են առաջանում, ռուսական ծագման ընկերությունն է մեղավոր. Դա էլ է օտարը կառավարում:

Երկաթգիծը լավ չի կառավարվում, ռեսուրս են վատնում, շարժակազմը լավը չի, չվացուցակը լավը չի, էլ ռուսներն են մեղավոր, սա էլ են տվել ռուսների կառավարման:

Հանքերը աղտոտում են մեր օդն ու ջուրը, օվշորների հարուստներն են մեղավոր, մենք ինչ անենք:

Այսպես, որ շարունակեմ, գալու ենք հետևյալին: Գրողը ձեզ տանի, բա ինչի՞ համար ենք հարկեր վճարում, դու՞ք ինչի պատասխանատուն եք:
Ես հարկ եմ վճարում, որ պետություն ունենամ, այլ ոչ թե ձրիակեր ու մաս-մաս պետություն հանձնող սրիկաներ, որոնք միայն ճոռոմ խոսել և իրենք իրենց պարքևատրել գիտեն: Հարկ եմ վճարում, որ սերունդներին պետություն թողնենք, այլ ոչ ձրիակերների հարստացնենք, և պետություն կորցնենք:
Սրանով հանդերձ, ինձ ավելի շատ զայրացնում են բոլոր քաղաքական կոչված ուժերն ու իբր թե հանրային ակտիվ գործիչները:

Ինչքա՞ն հիմար ենք մենք, որ այս ամենով հանդերձ, արդեն երկու տարի է, չենք կարողանում օրակարգ ձևավորել և դրա շուրջ համախբվել ու պետությանը տեր կանգնել:

Անպատասխանատու իշխանություններ, անպատասխանատու ընդդիմություն կոչված, վերջապես անպատասխանատու և էշի ականջում քնած հանրություն»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր