211652_close_icon
views-count19109 դիտում article-date 11:24 04-08-2022

Խոշոր հրդեհ Երևանի բուսաբանական այգում․ հրշեջները, պարեկներն ու Բուսաբանական այգու աշխատակիցները 1 ժամ է պայքարում են խոշոր հրդեհի դեմ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 4-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  ստացվել, որ Երևանի բուսաբանական այգու տարածում խոշոր հրդեհ բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ 1 ջրատար և հրդեհաշիջման ղեկավարման շտաբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորութամբ։ Վերջինս նույն վաշտի ավագ պարեկ Արամ Խաչատրյանի, պարեկներ Արա Զաքարյանի և Հրայր Նազարյանի հետ ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև հրշեջների հետ կենաց-մահու պայքար են տանում տարածվող կրակի դեմ։ 

Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը, կրակի դեմ պայքարում էին Բուսաբանական այգու աշխատակիցները, այդ թվում՝ տարեցները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այրվում է մոտ 8 հազար քմ տարածք։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները։

Այս պահին կրակի դեմ պայքարը հրշեջների, պարեկների և Բուսաբանական այգու աշխատակիցների կողմից շարունակվում է։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր