Արցախի նախագահը մասնակի զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: