Արցախի նախագահը ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը
Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունել էր «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը