3582 դիտում
11:36 27-09-2020
Արցախի նախագահը հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում հանդես է եկել հատուկ ուղերձով, որի ընթացքում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Արայիկ Հարությունյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով:
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:
Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:
Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:
Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:
Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»,- գրել է Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6754 դիտում
12:21 27-09-2020
Կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը. Նիկոլ Փաշինյան
6486 դիտում
12:52 27-09-2020
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք. վարչապետ
11180 դիտում
18:20 03-08-2022
Արցախի նախագահը մասնակի զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային