Ֆրանսիան գազի պահեստարանները լցրել Է 80 տոկոսով
Ֆրանսիայի Էներգետիկական անցման նախարար Անիես Պանիե-Ռյունաշեն հայտարարել է, որ երկրի գազի պահեստարաններն արդեն իսկ լցված են 80 տոկոսով, իսկ մինչև նոյեմբերի 1-ը պլանավորվում է դրանք լցնել ևս 20 տոկոսով, հաղորդում է Interfax-ը։
«Մենք այսօր հասել ենք այն բանին, որ գազի մեր ռազմավարական պաշարները կազմում են 80 տոկոս, մենք առաջ ենք անցել պլանավորված ժամկետներից: Դա նշանակում է, որ մենք դրանք կլցնենք մինչև նոյեմբերի 1-ը, և դա եղել է մեր նպատակը»,-հայտնել է նախարարը CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում: