211652_close_icon
views-count1065 դիտում article-date 12:47 01-08-2022

Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություն. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ, սակայն նման խնդիր կառավարության օրակարգում չկա։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար, փոխնախագահ Մոհամմադ Էսլամին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Իրանն ունի ատոմային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն, սակայն նման ծրագիր օրակարգում չկա»,- մեջբերում է նրա խոսքերը Fars գործակալությունը։

AEOI-ի ղեկավարը նշել է, որ մեղադրանքներն առ այն, որը Թեհրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, անհիմն են։

«Այդ կեղծ մեղադրանքները Իսրայելի կողմից հնչում են հակահեղափոխական ուժերի աջակցությամբ՝ հասարակական կարծիքը փոխելու նպատակով»,- ասել է նա։

«Մեր բոլոր գործողությունները (միջուկային ծրագրի մշակման համար) իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո գտնվող Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակում»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր